Վրաստանի հրապարակներից մեկում երիտասարդ կինը երեխա է ունեցել: Նա գտնվել է ավտոբուսի կանգառում, երբ հանկարծակի սկսել է ծննդաբերել: Տեղ հասած բժիշկները չեն կարողացել նրան հիվանդանոց հասցնել եւ ծնունդ ընդունել են տեղում, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, վրացի բժիշկները ծնունդն ընդունել են Թբլիսիի Կոլխոզային հրապարակում: Բժիշկների տվյալնելով, նորածին աղջիկն իրեն լավ է զգում, նա ունի 2.7կգ քաշ, իսկ հասակը 50 սմ է: Այս պահին կինն ու երեխան գտնվում են Վրաստանի Սբ. Հովակիմի եւ Աննայի հիվանդանոցում: