Արցախի փողոցում այսօր` օգոստոսի 17-ին, 28-ամյա Վահրամ Վարզադատի Ավետիսյանը, վարելով Mersedes մակնիշի 22 ՍՕ 707 համարանիշի ավտոմեքենան, լուսադեմին` 7.00-ի սահմաններում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել  տեղադրված աղբարկղերին,որից հետո պատին:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհին ոստիկանությունից:

Վարորդը եւ նրա ուղեւորը` ՌԴ քաղաքացի 32-ամյա Լիաննա Ռոբերտի Գեւորգյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ իրարանցում սարքել: «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ անգամ հարվածել են բժշկական անձնակազմին: Ավելի ուշ նրանց հաջողվել է հանգստացնել: Լիաննայի թեւն է կոտրած եղել, որը գիպս են դրել, իսկ Վահրամի քթի մեջքի պատռված վերքը կարելուց հետ նրանց դուրս կգրեն: