Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների վերադարձման հարցերով: Նման եզրակացություն բխում է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլու հայտարարությունից:
Գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հարցը եւ ադրբեջանական գերի հայտարարված Ֆիրուզ Ֆարջաեւի հայրենիք վերադառնալու ցանկությունը մեկնաբանելիս, ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ չի ցանկանում որեւէ դիրքորոշում հայտնել այդ հարցի վերաբերյալ, քանի որ նման հարցերով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան կառույցը: Ընդ որում Ֆարաջաեւի ցանկությունը վերադառնալ հայրենիք ՊՆ մամուլի քարտուղարը կապում է Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հետ:
«Ֆիրուզ Ֆարաջեւը գերության մեջ է գտնվում ավելի քան 1 տարի: Հայկական ԶԼՄ-ները, հենվելով Ֆիրուզ Ֆարաջեւի հարցազրույցի վրա, կարող են պնդել, որ նա կանոնադրության համաձայն մշտապես հայտարարել է երորդ երկիր մեկնելու ցանկության մասին: Ի՞նչն է այժմ հանկարծ փոխվել: Հասկանալը բարդ չէ: Նման հայտարարությամբ Հայաստանի Պաշտպանության նախարարի ելույթը, իհարկե, կապված է Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման հետ»:
Հիշեցնենք, որ կամավոր հայկական կողմ անցած Ֆիրուզ Ֆարաջեւը, իսկապես հայտարարել էր հայրենիք վերադառնալու իր ցանկության մասին: Այն փաստը, որ նա փոխել է իր դիրքորոշումը, հավանաբար կապված է իր չվերադառնալու դեպքում հարազատներին սպառնացող վտանգի հետ:





























