Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է այլ քննչական մարմին:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին Արտաշատի քաղաքային լճի եւ դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաեւ վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային եւ տեխնիկական հսկողությունն իրականացրած առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետեւանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը, նախաքննությունը շարունակելու համար, ՀՀ Գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է այլ քննչական մարմին: