Նյու-Յորքում պարկոմատների սպասարկման տեխնիկ Ջեյմս Բագարոզոն երկու տարվա ազատազրկման է ենթարկվել այն բանի համար, որ համարձակվել է սպասարկվող սարքավորումներից 840 հազար մետաղադրամ գողանալ:
Ինչպես պարզել է հետաքննությունը, որ 2003-2011թթ. ընթացքում Բագարոզոն իր աշխատանքային օրը սկսում էր նրանից, որ դիտավորյալ գործարկումից դուրս էր բերում 70 պարկոմատ: Նրա գործողություններից հետո պարկոմատները դադարում էին 25-ցենտանոց մետաղադրամները ուղարկել հատուկ արկղ, այլ մնում էին տեղաշարժվող սարքի մեջ, որտեղից էլ Բագարոզոն դրանք հանում էր:
Ընդհանուր առմամբ 8 տարվա ընթացքում Բագարոզոն նյույորքյան պարկոմատներից 840 հազար 25-ցենտանոց մետաղադրամ է հափշտակել՝ 210 հազար ամերիկյան դոլարի չափով, հայտնում է Lenta. Ru-ն:
57-ամյա Բագարոզոյի փաստաբանները գործի ընթացքում պնդում էին, որ իրենց պաշտպանյալը, իմանալով իր լուրջ հիվանդության մասին, որոշել է գնալ հանցագործության՝ ընտանիքի ապագան ապահովելու համար: Մեղադրող կողմը ճանաչել է, որ հափշտակած գումարի մի մասը Բագարոզոն օգտագործել է վարկի մարման եւ քոլեջում աղջկա ուսման վարձը վճարելու համար, սակայն գումարի մեծ մասը ծախսել է մոլեխաղերի վրա:





























