Այսօր՝ օգոստոսի 17-ին ինքնասպանության դեպք է գրանցվել Ամասիա գյուղում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վաղ առավոտյան Ամասիայի բնակիչ 57-ամյա Կարո Ակոպովին գտել են իր տանը կից ավտոտնակում՝ կախված վիճակում:
Նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Քիչ առաջ տեղեկացանք, որ ինքնասպանության մի դեպք էլ երեկ երեկոյան է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում: Գյուղի բնակիչ 38-ամյա Էդգարը հայտնաբերվել է իր տան տանիքում՝ կախված վիճակում: Թե առաջինի, թե երկրորդի պատճառների մասին ոստիկանությունից չհաջողվեց տեղեկություն ճշտել: Միայն հայտնել են, որ տվյալ գործերով կատարվում է քննություն:





























