Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Նիցցայի (Ֆրանսիա) օդանավակայանում՝ նախկին պատգամավոր Մերաբ Սամադաշվիլիի հետ վիճելուց հետո։ Հարցաքննությունից հետո նրան բաց են թողել։

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Օքրուաշվիլին Սամադաշվիլիին հիշեցրել է հին անախորժությունները. 2008թ. Սամադաշվիլիի թիկնապահները վիրավորել էին նրա թիկնապահին։

 «Նա այնպես էր ծեծել Սամադաշվիլիին, որ Turkish Airlines-ի ամբողջ ղեկավար կազմը փորձում էր զսպել նրան... Մյուս կողմից, վրա հասավ  օդանավակայանի ոստիկանությունը։ Օքրուաշվիլիին երկու ժամով պատժախուց  տեղափոխեցին...Պարզվում է՝ նրան միայն ինքնաթիռի թռչելուց հետո են ազատել», - լրագրող  Գեորգի Պոպխաձեի գրառումը մեջբերում է «Գրուզիա Online»-ը։

Նիցցայի օդանավակայանի միջադեպը հաստատում է նաեւ Օքրուաշվիլիի կողմնակից Թեո Թլաշաձեն։ Ըստ նրա՝ «Օքրուաշվիլիին Սամադաշվիլիի դեմ անձնական ոչինչ չուներ, այդ քայլին դիմել  է «Միասնական ազգային շարժման» դեմ ունեցած խռովմունքից դրդված»։