Թբիլիսիում, Մերաբ Կոստավայի փողոցում օգոստոսի 17-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել: 140 համարի քաղաքային ավտոբոսում վախճանվել է միջահասակ մի տղամարդ:
Ականատեսների խոսքով հսկիչը տղամարդուց խնդրել է տոմսը ցույց տալ, սակայն վերջինս սկսել է վիճել հսկիչի հետ: Վեճի ընթացքում նա սրտի նոպա է ունեցել, որի արդյունքում եւ մահացել է:
Բժիշկների խոսքով, «Շտապ օգնության» մեքենան օպերատիվ կերպով հասել է դեպքի վայր, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել: Մահացածի կինը հայտնել է, որ ընտանիքի հոր սիրտը հիվանդ է եղել եւ նա միշտ իր մոտ դեղամիջոց է պահել:
Ինչպես «ԻնտերպրեսՆյուսի» հետ զրույցում հայտարարել է 140 համարի ավտոբուսի վարորդը, կանգառում տոմսերի ստուգման համար ավտոբուս է բարձրացել հսկիչը: Նա պահանջել է ուղեւորներից մեկին ցույց տալ տոմսը, եւ միջին տարիքի մի տղամարդ հանդես է եկել նրա պաշտպանությամբ, հետո նա սրտի նոպա է ունեցել:
Տղամարդու մահվան պատճառը կպարզի փորձաքննությունը:





























