Ռուսաստանի Մագադանի մարզում քրեական գործ է հարուցվել Մագադանի 38-ամյա բնակչի նկատմամբ, ում կասկածում են իր 6-ամյա զարմուհու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների իրականացման մեջ:
Հետաքննության վարկածով, 2013թ. օգոստոսի 13-ին կասկածյալը Մագադանի մարզի Խասինսկի շրջանի գյուղերից մեկում, իր բարեկամների բնակարանում, միայնակ մնալով իր 6 ամյա զարմուհու հետ, վերջինիս նկատմամաբ դիմել է սեռական բնույթի բռնի գործողությունների: Նույն օրն ավելի ուշ, կասկածյալը երեխայի նկատմամաբ սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացրել է իր մեքենայում, ապա գյուղին մոտակա վայրում, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, հայտնում է NEWSru.com-ը:
Հոդվածի առավելագույն չափը «Սեռական բնույթի բռնի գործողություններ 14 տարեկան հասակից փոքր անձի նկատմամբ» նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում:



























