Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Գառնոյի բաղեր» կոչվող տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ: ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, թե օգոստոսի 17-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Ա. Կ.-ին պատկանող «Նիսսան Պաթֆայնդեր» մակնիշի 016 oo 62 պետհամարանիշի ավտոմեքենան: