Կոտայքի մարզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկինում դատված Արայիկ Աշոտի Միրզոյանին:

Aravot.am-ի փոխանցմամբ, նա 2013 թվականի փետրվարի վերջից մինչեւ օգոստոս` մոտ 6 ամսում կատարել է 38 հափշտակություն` Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 3-րդ զանգվածի 1 հատվածի 11 առանձնատան հյուրասենյակից  14 000 ՀՀ դրամ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 5-րդ թաղամասի 14-րդ առանձնատան բակի ծառից կախված Ռ. Ջրբաշյանի բաճկոնի ծոցագրպանից` 20 000 ՀՀ դրամ եւ այլն:

Ամենափոքր գումարը` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 3-րդ զանգվածի ամառանոցային հատվածի 26-րդ թաղամասի 9 ամառանոցի հյուրասենյակից` 6 000 դրամ: Ամենամեծ գումարը` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 30-րդ փողոցի վրա գտնվող առանձնատան հյուրասենյակից` 422 130 ՀՀ դրամ:

Արայիկ Աշոտի Միրզոյանը կալանավորված է: