Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մանսակցելու է «Y a d’la joie» փառատոնին, որը նվիրված է ֆրանսիացի հայտնի երգիչ Շառլ Տրենեի հիշատակին եւ անցկացվում է նրա հայրենի քաղաք Նարբոնում: Ազնավուրի համերգը կայանալու է օգոստոսի 21-ին:
Ինչպես գրում է «Nouvelles d`Arménie»-ն, վկայակոչելով «L`Indépendant»-ը, երկու երգիչները մտերիմ են եղել: Տրենեն ուշադիր հետեւել է Ազնավուրի կարիերային, ով 11 տարի փոքր էր իրենից: «Մենք նրան պարտական ենք ամեն ինչով: Նա հայտնագործեց պոետիկ-հանրամատչելի երգը»,- ասել է Ազնավուրը՝ Տրենեին անվանելով «մետր»:
Ազնավուրը մասնակցելու է միջազգային կարգի ջազային երաժիշտ Ջովաննի Միրաբասսիի, երաժշտնե Ալեքսիս Աշ-Կայի, Անյես Բիլի եւ Իվ Ժամեի հետ:




























