Աշտարակի խճուղուց դեպի Վանաձոր տանող ճանապարհին` կամրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը: ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 17-ին, ժամը 17.07-ին, որ կա տուժած եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Երեւան 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 10 LL 164 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից վնասվածքներով դուրս է բերվել ուղեւոր` 1940 թ. ծնված Յ. Կ.-ը: Վերջինիս հոսպիտալացրել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան: