Անգլիականն Սքոթլենդ-Յարդը «նոր տեղեկություն» է ստացել Փարիզում 1997թ. տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որի արդյունքում մահացել էր արքայադուսրտր Դիանան: Այս պահին ոստիկանության աշխատակիցները ստուգում են դրա հավաստիությունը: Առայժմ Սքոթլենդ-Յարդը մանրամասներ չեն հայտնում, հաղորդում է Sky News-ը:
«The Mirror» թերթն իր հերթին գրում է, որ «ժողովրդական արքայադստեր» մահվանը կարող են մասնակից լինել բրիտանական հատուկ նշանակության SAS (Օդային հատուկ ծառայություն) ջոկատների բարձրակարգ ստորաբաժանումները: Այդ տեղեկությունը դատական գործի ընթացքում հայտնել է սերժանտ Դեննի Նայթինգեյլը, ով ճանաչվել էր մեղավոր անօրինական զենք պահելու համար:
Պարբերականին տվյալներով, դատական գործի նյութերում գտնվել է ձեռագիր 7 էջանոց նամակ, որում հաստատվում է, որ Նայթինգեյլին ծանոթ, հատուկ նշանակության ջոկատի ոմն դիպուկահար հայտնել է, որ հենց SAS-ն է կազմակերպել արքայադստեր սպանությունը:
Ինչպես հիշեցնում է Russia Today-ը. Արքայադուստր Դիաննան մահացել էր 1997թ. օգոստոսի 31-ին Փարիզում ավտովթարի ժամանակ: Նրա հետ միասին մեքենայում են եղել եգիպտացի գործարար Դոդի ալ-Ֆայեդն ու վարորդ Անրի Պոլը: Դիանային դեպքի վայրից հասցրել էին Սալպետրիեր հիվանդանոց, որտեղ եւ երկու ժամ անց վախճանվել էր: Վթարի պատճառները վերջնականապես հաստատված չեն, սական դատարանը որոշել է, որ դա «ոչ կանխամտածված սպանություն» էր, իրականացված վարորդ Անրի Պոլի կողմից, ով ղեկին է գտնվել ոչ սթափ վիճակում:
Արդյունքում ի հայտ եկան արքայադստեր սպանության մի շարք այլընտրանքային վարկածներ: Ամենատարածվածներից մեկն այն է, որ Դիանայի մահը կազմակերպվել էր բրիտանական հատուկ ծառայությունների կողմից: Դոդի ալ-Ֆայեդի հայր Մոհամեդը ավելի վաղ պնդում էր, որ վարորդը թունել մտնլուց առաջ հատուկ սարքավորման միջոցով կարող էր կուրացված լինել:
«Mercedes S280» մեքենայի ողջ մնացած միակ ուղեւոր, թիկանապահ Տրեվոր Ռիս Ջոնսը, ով ծանր վնասվածքներ էր ստացել, իրադարձությունների մասին ոչինչ չի հիշում:
Դիանան թագուհի Ելիզավետա II-ի որդի, գահաժառանգ արքայազն Չարլզի կինն էր:





























