Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում օգոստոսի 17-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Վայոց ձորի մարզի Արենի գյուղում այրվել է 3 հա, Սյունիքի մարզի Վարդանաձոր գյուղի սկզբնամասում` 4500 քմ, Սյունիք գյուղում` 20 հա, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզբնամասում` 2800 քմ խոտածածկ տարածք եւ 200 քմ խաղողի այգիներ, Արզնու թիվ 1 առողջարանի մոտակայքում` 1,5 հա, «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի տարածքում` 2 հա խոտածածկ տարածք, 70 դեկորատիվ ծառ եւ 40 եղեւնի, Աբովյան քաղաքի մարզադաշտի մոտակայքում` 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զբոսայգում` 1000 քմ, Կարպի գյուղի ամառանոցներում` 3000 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 5 հա բուսածածկ տարածք եւ 70 ծառ, Արմավիրի մարզի Գայի գյուղում` 200 քմ, Հուշակերտ գյուղում` 100 քմ, Երեւանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում` 100 քմ, Աճառյան փողոցի 35/31 հասցեում` 150 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: