Օգոստոսի 19-ին, ժամը 00.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի L5427 պետհամարանիշով տաքսի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի վարորդ Գ. Բ. տեղափոխել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրել:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան:




























