Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից պատվիրված սպանություն է կանխվել: Գործարարը կնոջ սպանության համար պատրաստ էր վճարել 700 հազար ռուբլի (21 000 դոլար):

Ըստ ոստիկանության` Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցներն օպերատիվ գործողությունն իրականացնելիս տեղեկություն էին ստացել, որ կոմերցիոն կազմակերպության 46-ամյա գլխավոր տնօրենը փնտրում է մի մարդու, որը վճարի դիմաց կսպանի իր 34-ամյա կնոջը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Որպես մարդասպան պատվիրատուին է ներկայացել ՄՔՎ-ի աշխատակիցը, բանակցությունների արդյունքում նրանք պայմանավորվել էին 700 հազար ռուբլի գումարի շուրջ:  200 հազար ռուբլի կանխավճար ստանալուց հետո հավանական զոհին հրավիրել էին ոստիկանություն եւ   ամուսնու մտադրությունների մասին: Կազմակերպվել էր դաժան հաշվեհարդարի տեսարանը,  որի լուսանկարները  «վարձու մարդասպանը» ներկայացրել էր պատվիրատուին` որպես կատարված աշխատանքի ապացույց: 

500 հազար ռուբլի մնացած գումարը վճարելու ժամանակ  կնոջ սպանությունը պատվիրած գործարարը ձեբակալվել էր: