Ռուսաստանի Հասարակական պալատի ներկայացուցիչ Դենիս Դվորնիկովը իր աջակցությունն է հայտնել պատգամավորներ Վիլեն Շատվորյանի եւ Արսեն Ավակովի՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը:

«Շատ ուրախալի է, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել Ուկրաինայի հակադիր կուսակցությունները»,-հայտարարել է նա AnalitikaUA.net-ին տված մեկնաբանությունում:

«Հոգեկանը ամբողջ վատն արտամղելու հատկություն ունի: Սակայն բացի սոցիալ-հոգեբանական հարմարավետությունից, սարսափելի իրադարձությունները մոռանալու հատկությունը կարող է նպաստել նման իրադրաձությունների՝ հետագայում կրկնվելուն: Հայոց ցեղասպանության պաշտոնական քննադատությունը պատմական վահան է՝ նպաստելու նման սարսափլի իրադրաձությունները կանխելուն»,-հայտարարել է Դվորնիկովը:

Հիշեցնենք, հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ էր գրանցվել:  Օրինագծի հեղինակներն են Արսեն Ավակովը (Բատկիվշչինա), Վիլեն Շատվորյանը եւ Նվեր Մխիթարյանը (Ռեգիոնների կուսակցություն)։