ՄԱԿ-ում եգիպտոսի ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու հետ կապված Twitter միկրոբլոգում Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի անունով էջի գրառումը անհանգստացրել է Թուրքիային։

Թուրքական առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են այս գրառմանը՝ օգտագործելով տարբեր քննադատական վերնագրեր եգիպտական զինվորական ղեկավարության եւ Ադլի Մանսուրի հասցեին։

Նշենք, որ Ադլի Մանսուրի անունով էջում գրված է. «ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչները կստորագրեն փաստաթուղթ, որով կճանաչեն թուրք զինվորականների կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, որին մեկ միլիոն մարդ է զոհ գնացել»։