Ադրբեջանում վաղաժամկետ ավարտվել է Ադրբեջանի նախագահի թեկնածու, «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ Իլհամ Ալիեւի համար ստորագրահավաքը, սակայն ստորագրված թղթերը ԿԸՀ կներկայացվեն միայն վաղը` օգոստոսի 20-ին:
Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին:
«Երկրի տարբեր շրջաններից ստացված թղթերը կուսակցության քարտուղարությունում լիակատար ստուգում են անցել եւ արդեն պատրաստ են ԿԸՀ ներկայացնելու համար: Սակայն, օրենսդրության համաձայն, ստորագրված թղթերը հանձնաժողովին կարող են փոխանցվել միայն ընտրություններից 50 օր առաջ: Այդ պատճառով, թեեւ ստորագրահավաքի վաղաժամկետ աжարտին, փաստաթղթերը ԿԸՀ կներկայացվեն վաղը` օգոստոսի 20-ին », - ասաց նա:
Ադրբեջանի ԿԸՀ-ն թեկնածու Իլհամ Ալիեւին գրանցել էր օգոստոսի 10-ի նիստում: Ստորագրահավաքի վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է:





























