Թուրքական իշխանությունները լուրջ չեն տրամադրված խաղաղության գործընթացին եւ այն վտանգավոր է։ Այս մասին, իրաքյան Rudaw.net-ի հետ հարցազրույցում հայտարարել է PKK-ի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը։

Ջեմիլ Բայըքը հայտարարել է, թե քրդական հարցի կարգավորման եւ խաղաղության հաստատման հարցում թուրքական իշխանությունները երկերեսանություն եւ անլրջություն են դրսեւորում՝ վախենալով ժողովրդավարությունից։

«Հուսով եմ՝ գործընթացը չի տապալվի։ Եթե Էրդողանն այդպես շարունակի, ոչ միայն գործընթացը կտապալվի, այլ Թուրքիայից հեռացած PKK-ի ուժերը հետ կվերադառնան եւ այն ժամանակ ավելի մեծ պատերազմ կլինի։ Սակայն ես դա չեմ ուզում»,-ասել էՋեմիլ Բայըքը։