Դատարանը կալանավորվել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողին առեւանգած ադրբեջանցիներին: Նրանք երիտասարդին երկու շաբաթ քնաբեր էին խմեցրել` դիմադրությունը ճնշելու համար:
Չորս ադրբեջանցիները, որոնք առեւանգված ուսանողի ծնողներից միլիոն դոլար էին պահանջում, առաջիկա երկու ամիսները ճաղերի հետեւում կանցկացնեն:
Նրանք կալանավորվել են անձի առեւանգման եւ բռնի պահելու համար, հայտնում է ՆՏՎ-ն:
Օգոստոսի սկզբին իրավապահ մարմիններ էր դիմել ադրբեջանցի մի ձեռնարկատեր` հայտնելով, որ իր որդուն` ՄՊՀ-ի 23-ամյա ուսանողին, առեւանգել են: Մի քանի օր անց նրան զանգահարել եւ որդու ազատման համար երեք մլն դոլար էին պահանջել:
Պարզվել է, որ չարագործները ուսանողին սպասել են Մերձմոսկվայի շենքերից մեկի մոտ, բռնի նստեցրել մեքենա եւ տարել Տուլա: Այնտեղ նրան գրեթե երկու շաբաթ պահել են սեփական տանը: Նրան քնաբեր են խմեցրել, որպեսզի դիմադրություն ցույց չտա:
Մոսկվայի եւ Տուլայի իրավապահների համատեղ գործողությունը հաջող է ավարտվել: Նրանք ներխուժել են առեւանգողների կացարան եւ ազատել ուսանողին:





























