Այսօր Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքի Հին ռատուշայում 24-ամյա տղամարդու կողմից պատանդ վերցված երեք մարդկանցից մեկն ազատ է արձակվել: Այս մասին հաղորդել են տեղի ոստիկանությունում:

Քաղաքում պատանդներ վերցնելու հետ կապված իրավիճակը արդեն հինգ ժամ է տեւում: Չարագործի դրդապատճառները նակինի պես դեռեւս անհայտ են:

Բավարիայում տղամարդը ռատուշայում պատանդներ է վերցրել 

Բավարիայի ՆԳ նախարարի տվյալներով՝ տղամարդը թափառաշրջիկ է: Նրան արգելվել է քաղաքային ռատուշա այցելել, քանի որ նա երկար ժամանակ հետեւել է քաղաքաիյն կառավարման մարմինների աշխատակցուհիներից մեկին եւ սպառնացել այլ աշխատակիցների, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ կապ չի տեսնում պատանդներ վերցնելու եւ կանցլերի նախընտրական միջոցառման միջեւ, որը պետք է կայանար հենց Ռատուշի հրապարակում: