Մարտունի քաղաքի Երեւանյան 42 շենքի հարող  կանաչ գոտին, որը օտարման ենթակա չէ,  Մարտունու կադաստրի պետական կոմիտեի  աշխատակազմի աշխատակից Գագիկ Ոսկանյանը ապօրինաբար սեփականաշնորհել է եւ շինարարություն է իրականացնում, մինչդեռ ինքը պետք է կանխեր նման ապօրինությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապատանեկան կենտրոնի բյուջետային հիմնարկի տնօրեն Ջուլիետա Ավետիսյանը:

Նրա խոսքով, խոսքը մոտավորապես 50 քառակուսի մետր տարածքի մասին է: «Գոյություն ունի 2006թ-ի կառավարության 1855 որոշումը, որի համաձայն բազմաբնակարան շենքերի 1.5 երկարությամբ տարածքը պատկանում է  բազմաբնակարան շենքերի բնակիչներին անհատույց: Մինչդեռ քաղաքապետարանն այս տարածքը աճուրդով վաճառել է: 2012թ-ի սեպտեմբերի քաղաքապետը կադաստրի աշխատակից Գագիկ Ոսկանյանին շինթույլտվություն է տրվել: Դրանից հետո բնակիչները բողոքում են քաղաքապետարանին եւ վերջինս 2 օր հետո  կասեցնում է  շինթույլտվությունը՝ պատճառաբանելով, որ խնդիրը եւս մեկ անգամ կլսեն ավագանու նիստում»,- պատմեց տիկին Ջուլիետան:

Այդ ընթացքում բնակիչները դիմում են մարզպետարան, որտեղից ստանում են մարզպետի գրությունը, որով հստակ ֆիքսված է, որ դա ակնհայտ ապօրինություն է: Ուժը կորցված պետք է ճանաչվի ոչ միայն  շինթույլտվությունը , այլեւ այն որոշումները որով աճուրդ է եղել, որովհետեւ այդ տարածքը օտարման ենթակա  տարածք չէ: «Այդ ամենից հետո քաղաքապետը, որեւէ բան հաշվի չի առնում եւ արդեն 2013թ-ի հուլիսի 19-ին` ուրբաթ օրը  Գագիկ Ոսկանյանին կրկին շինարարություն անելու թույլտվություն է տալիս: Շաբաթ կիրակի օրերին ամբողջ գիշերվա ընթացքում Գագիկ Ոսկանյանը շինարարություն է անում խանգարելով բնակիչներին: Երկուշաբթի  նոր  մեր բողոքից հետո քաղաքապետը կասեցնում է  թույլտվությունը գրելով.« Կասեցնել շինթույլտվությունը մինչեւ մարզպետրանի համապատասխան  մասնագետների  կրկին կուսումնասիրեն տարածքը: Բայց մարզպետարանը արդեն մայիս ամսին իր կարծիքը տվել էր, որ դա ապօրինի շինություն է եւ պետք է քանդվի»,- դժգոհեց Ջուլիետա Ավետիսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ մինչեւ մարզպետարանի մասնագետների երկրորդ կարծիքը տալը քաղաքապետը այս անգամ օգոստոսի 2-ին էլի ուրբաթ  օրը շինթույլտվություն է տալիս: «Օգոստոսի 7-ին մարզպետարանը իր պատասխանն է տալիս, որ հարգելի քաղաքապետ դա ակնհայտ ապօրինություն է  եւ պետք է քանդվի: Սակայն այդ ամենը ոչ մի նշանակություն չունի քաղաքապետրանի համար եւ մինչեւ այսօր էլ շարունակվում է»,- նշեց Ջուլիետա Ավետիսյանը: Նա նաեւ շեշտեց, որ երբ սույն խնդրով դիմել է Մարտունի քաղաքապետին` Բագրատ Հարությունյանին եւ հարցրել, թե ինչու է նման ապօրինության դիմում քաղաքապետը  սպառնացել է, որ եթե բողոքի նրան գործից հանելու է:  Այնինչ` նա շուրջ 35 տարի աշխատել է Համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապատանեկան կենտրոնի բյուջետային հիմնարկում որպես տնօրեն: Խնդրի մասին գրավոր իրազեկել են կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, քանի որ այդ ամենի հեղինակը իր աշխատակիցն է: «Իսկ այդ տարածքում դեռ հայտնի չէ, թե ինչ են սարքում կարող է սգո սերվիզ լինի, կարող է խանութ»,- ավելացրեց տիկին Ջուլիետան: Առաջիկայում նաեւ դիմելու են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն, իսկ քաղաքապետի որոշումը բողոքարկելու են դատարանում: