«Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը իր կարծիքն է հյտնել Ջոբսի մասին նկարահանվող ֆիլմի մասին: Նրա կարծիքով՝ ֆիլմը վատը չէ, սակայն այնքան էլ լավը չէ, որպեսզի այն նայելու խորհուրդ տա: Վոզնյակն ընդգծել է, որ դերասանական խաղն, ընդհանուր առմամբ, վատը չէ, սակայն Ջոբսի դերակատար Քաթչերն այնքան էլ լավ չի պատկերացում իր մարմնավորած կերպարը:

Ռեժիսոր Մայքլ Շտերնի «Ջոբս. Գայթակղության կայսրություն» ֆիլմը ԱՄՆ կինոթատրոններում ցուցադրվում է օգոստոսի 16-ից: