Գեգուտիում(Ցկալտուբսկի մարզ) համար 14 քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող բանտարկյալները կարել են իրենց բերանները՝ պահանջելով վերանայել իրենց գործերը, հաղորդել է Վրաստանի պատժի իրագործման, փորձաշրջանների եւ իրավական օգնության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Սովահար բանտարկյալները պահանջում են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչ Էկա Բեսելիայի եւ ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլիի հետ հանդիպում, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»:
Ցուցարարները դատարանի կողմից կայացված վճիռը համարում են անարդար եւ պահանջում են վերանայել իրենց գործերը:
Ավելի վաղ Էկա Բեսելիան հայտարարել էր, վաղաժամ ազատ արձակման հանձնաժողովը քննարկում է բոլոր դիմումները, սակայն մինչ օրենսդրության մեջ համապատասխան ուղղումների անցկացումը դատավճիռների վերանայումը անհնար է: Նրա խոսքով, Վրաստանի խորհրդարանում օրենսդրական նախագծի նախաձեռնություն ակնկալվում է սեպտեմբերին:





























