Ռուսաստանի Տուլայի մարզի 58-ամյա բնակչուհի Գալինա Սկրիպովային, ով մի քանի ամիս շարունակ դարպասներն ու կանգառները նկարազարդում է նացիստական կարգախոսներով, դատապարտել են 150 ժամվա ուղղիչ աշխատանքների:
Դատարանը Սկրիպովային մեղավոր է ճանաչել առ այն, որ նա 2013թ. մարտի 12-ից աերոզոլային սրվակներով մեծ սեւ գրառումներ է նկարել՝ կոչ անելով մարզի Յասնոգորսկի շրջանում դիմել թշնամականու բռնի գործողությունների: Չարագործությունների հիմնական վայր դարձել են դարպասներն ու կանգառները, հայտնում NEWSru.com-ը:
Ոստիկանությանը հաջողվել է ծայրահեղական գրաֆիտիի հեղինակին բացահայտել համապատասխան ազդանշանի ստացումից անմիջապես հետո: Ի զարմանս իրավապահների, անօրինական նկարազարդումների հեղինակը ոչ թե անչափահասների կամ նացիոնալիստների խումբ էր, այլ հասարակ թոշակառու:





























