19-րդ դարի անգլիացի բանաստեղծ Ուիլիամ Մորիսի տանը հայտնաբերել են նախկինում անհայտ որմնանկար՝ նկարված նախառաֆաելիտ մի քանի նկարիչների կողմից: Նկարը գտնվել է Մորիսի ննջասենյակի զգեստապահարանի հետեւում՝ օտար աչքից հեռու:
Որմնանկարը, որի վրա նկարված են մի քանի պատկերներ, ենթադրաբար ստեղծվել է 1860-ից 1865թթ. ընթացքում, երբ երիտասարդ եւ վերջերս ամուսնացած Մորիսը սկսել էր ապրել Բեկսհիլիս արվարձանի Կարմիր տանը: Համարվում է, որ որմնանկարի ստեղծմանը մասնակցել են ինքը բանաստեղծն ու նրա նկարիչ ընկերները:
Ինչպես գրում է « The Guardian » թերթը, հավանաբար ստեղծագործության հեղինակներն են եղել նախառաֆաելիտնեի եղբայրության նշանավոր ներկայացուցիչներ Էդվարդ Բեռն-Ջոնսը, Դանթե Գաբրիել Ռոսսետին, նրա կին Էլիզաբեթ Սիդալը, ինչպես նաեւ Մեդոկս Բրաունը: Հետազոտողները ենթադրում են, որ յուրաքանչյուր նկարիչ նկարել է մարդու հասակի չափ մեկ պատկեր, դրանց ներքեւում կան նաեւ գրություններ, հաղորդում է Lenta.ru-ն:
«Նախառաֆաելիտների եղբայրությունը» ստեղծվել է 1850-ական թթ.-ին, այն միավորում էր բանաստեղծներին ու նկարիչներին, որոնք հանդես էին գալիս արվեստում ակադեմիական ավանդույթների դեմ:




























