«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից փորձեցինք հավելյալ տեղեկություններ ճշտել: Սակայն Սաղաթելյանն ասաց, թե Ս. Սարգսյանի բոլոր այցերի վերաբերյալ նախագահականի տեղեկատվության վարչությունը ժամանակին եւ պատշաճ տեղեկություններ հրապարակում է. «Խնդրում եմ՝ հետեւե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Ս. Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնելու օգոստոսի 15-17-ին, սակայն քանի որ այդ օրերին Վ. Պուտինը մեկնել էր Ադրեջան, ՌԴ նախագահի հետ հանդիպումը հետաձգվել էր»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները` թերթի այսօրվա համարում):





























