Օգոստոսի 19-ին, ժամը 01.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան Առինջի 1 միկրոշրջանի 4/2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիներն արգելափակվել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:





























