Պակիստանի հյուսիսային Գիլգիթ Բալթիստան մարզում ավելի քան 20 մարդ է կալանավորվել, որոնք կապ ունեն արտասահմանցի զբոսաշրջիկ լեռնագնացների սպանության հետ։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ երկար որոնումներից հետո հայտնաբերվել են ահաբեկիչների թաքստոցի վայրերը, որոնք Կարաքորամի մայրուղում կրոնական հողի վրա սպանել էին արտասահմանցի զբոսաշրջիկներին, հայտնում է «ՌԻԱ Նավոստին»։

Հիշեցնենք, Քաշմիր լեռան ստորոտում հունիսի 23-ին ողբերգություն էր տեղի ունեցել։ Ահաբեկիները շրջափակել էին ճամբարը եւ սպանել մարդկանց։ 10 մարդ զոհվել էր։

Պակիստանում գրոհայիններն օտարեկրացի զբոսաշրջիկների են սպանել

Իսլամիստական ահաբկչական «Ջունդուլլահ» խմբավորման նեկայացուցիչը սկզբում հայտարարել է, որ սպանությունը խմբավորման ներկայացուցիչներն են կատարել։ Ավելի ուշ պատասխանատվությունը ստանձնել էր «Թեհրիկ ի թալիբան Պակիստան» շարժումը։