Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հաստատել են տեղեկություններն այն մասին, որ ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի:
Ինչպես NEWS.am-ին հաղորդել են ԱԱԾ մամուլի ծառայությունում, Վրաստանի քաղաքացի Ալլահվերդի Պելենգովը ձերբակալվել է սահմանն ապօրինի կերպով հատելու համար: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի ՔՕ-ի 329 հոդվածի 1-ին մասի համաձայն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ադրբեջանական ծագմամբ Վրաստանի քաղաքացին անցել է սահմանը: Պելենգովը Բուրմա գյուղի բնակիչ է: Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն փորձել են միջադեպը բնորոշել որպես «պատանդ վերցնելու» գործընթաց եւ դրանից հնարավորինս շատ աղմուկ բարձրացնել:





























