Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը օգոստոսի 12-ից 18-ը իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, արդյունքում կայացվել է 480 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել է 245 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 75 հազար դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Հողերի պահպանության ոլորտ

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 170 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Վայոց ձորի  տարածքային բաժնի աշխատակիցների  շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար երկու ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի  կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում իսկ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման  համար մեկ ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւանի ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել  100 հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում: Առգրավված 15.8կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել Սեւանա լիճ:

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով  ստեղծված  արագ արձագանքման խումբը իրականացնում է  շրջայցեր   ՀՀ  մարզերում:       

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.83 մլն դրամ գումար: