Երեւանի Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկում օգոստոսի 18-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել Շիրակի փողոցի թիվ 13 շենքի պատին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը` 1986 թ. ծնված Իշխան Գրիգորյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ ուղեւորը` 1992 թ. ծնված Վահե Բարսեղյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 00.45-ին մահացել է:
Կատարվում է քննություն:




























