Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 19-ին, ժամը 11.00-ին, Մարաշի բաժանմունք է ներկայացել 1976 թ. ծնված Արման Բ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2009 թ. հուլիսի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: