Արաքս-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին օգոստոսի 19-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ 5 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառի, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 35 շենքի մոտ «Դեու» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ռաֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւանի Ադոնցի եւ Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























