Գարեգին Նժդեհի կամրջից  նետված 27 –ամյա Ա. Փ.- ն ողջ է մնացել եւ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը: Նա փոխանցեց, որ Ա.Փ-ն ստացել է ողնաշարի կոտրվածք, կողի կոտրված եւ պոլիտրավմայով վերակենդանացման բաժանմունքում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 20-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գարեգին Նժդեհի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հայտնել է, որ մոտ 25 տարեկան աղջիկ ցած է նետվել կամրջից: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ա. Փ.-ը (ծնվ. 1986 թ.) ողջ է: Ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են «Սասունցի Դավիթ» կայարան: Ա.Փ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: