Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ է նշանակվել Հայկ Քոչինյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հայկ Քոչինյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության Հսկողության եւ վերլուծության բաժնի պետի պաշտոնը:





























