Բաքվում մի խումբ փախստականներ բողոքի ակցիա են անցկացնում Բակիխանովի փողոցում՝ Նավթային ակադեմիայի հանրակացարաններից ոչ հեռու:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, փախստականները վրդովված են հանրակացարանից իրենց վերաբնակեցնելու փաստով: Նրանք փակել էին փողոցի երթեւեկությունը: Դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ ոստիկաններ: Նրանց միջամտությունից հետո փախստականներն ազատել են փողոցը:
Վերջերս Ադրբեջանում բողոքի ազանազան ակցիաները գնալով ավելի հաճախակի բնույթ են կրում: Այդ քայլին գնալով ավելի հաճախ են դիմում հուսահատ փախստականները:





























