Ամերիկացի դերասան Լի Թոմպսոն Յանգը, ով մի շարք հայտնի սերիալներում է խաղացել, 29 տարեկան հասակում ինքնասպան է եղել: Նրան Լոս Անջելեսի իր տանը մահացած են հայտնաբերել ոստիկանության աշխատակիցները, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Նա հայտնի է «Կլինիկա», «Լավ տղաներ», «Իրադարձություն» սերիալների իր դերերով:

Հաղորդվում է, որ ոստիկանները դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, ինչ հեռախոսազանգ են ստացել դերասանի գործակալի կողմից: Վերջինս անհանգստացել է, երբ Թոմպսոնը նկարահանման հրապարակ չի եկել, փոխանցում է Life News-ը: