Փլուզվել է Կողբացի փողոցի տներից մեկի տանիքը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, ահազանգը ստացվել է օգոստոսի 20-ին, ժամը 12.20-ին:
Դեպքի վայր է մեկնել ՕԿՎ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասնակի փլուզվել է Զ.-ին պատկանող տան հյուրասենյակի առաստաղը (6 քմ), եւ կոտրվել է առաստաղի փայտյա հենասյունը:
Քաղաքացուն առաջարկվել է տան տանիքի հետագա վերականգնման աշխատանքի հարցերով դիմել Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժին:




























