Ուկրաինացիների 81%-ն այս կամ այն չափով իրենց հայրենասեր են համարում, իսկ Ուկրաինայի անկախության հռչակմանն աջակցում են 61%-ը: Այս մասին են վկայում «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից 2013թ. օգոստոսին անցկացված հարցման արդյունքները: 

Իրենց մեծ հայրենասեր են համարել ամենաերիտասարդ եւ ամենատարեց պատասխանողները: Միաժամանակ, որքան տարեց են պատասխանողները, այնքան ավելի քիչ են աջակցում Ուկրաինայի անկախությանը:

Ուկրաինացիների ընդամենը 61%-ը կաջակցի Ուկրաինայի անկախության հռչակմանը, եթե նրանք այսօր նման ընտրության առաջ կանգնեն: Չի աջակցի 28%-ը, եւս 13%-ը չի կողմնորոշվել: Արեւմուտքում  անկախությանը կաջակցեին գրեթե 90%-ը, հյուսիսում եւ կենտրոնում` 70%-ը, արեւելքում եւ հարավում` կեսից էլ քիչ, Դոնբասում` միայն մեկ երրորդը:

Պատասխանողների գրեթե  80%-ը, որոնք մայրենի են համարում ուկրաիներենը, աջակցում են անկախությունը: Ռուսերենը եւ ուկրաիներենը միաժամանակ մայրենի համարող հարցվողները կեսն են, իսկ միայն ռուսերենը մայրենի համարողները` մեկ երրորդը, հայտնում է «Լիգա Նովոստին»: