FEMEN շարժման ակտիվիստուհի Ամինա Թայլերը, ովը Թունիսում տուգանվել է 182 դոլարով, որոշում է կայացրել հեռանալ կազմակերպությունից ՝ ֆինանսավորման ոչ թափանցիկ սխեմաների պատճառով:
Ամինան Թունիսում FEMEN-ի ամենավառ ներկայացուցիչն էր: Նա երկրի իշխանությունների կողմից ձերբակալվել է գերեզմանները պղծելու եւ հասարակական կարգը խախտելու պատճառով: Բանտում եղած ժամանակ, կազմակերպության այլ ակտիվիստուհիներ ի աջակցություն ակցիաներ են կազմակերպել, սակայն վերջինս բանտից դուրս գալով՝ որոշել է լքել նրանց: Այս մասին հաղորդում է BFM.RU-ն՝ վկայակոչելով My TFI News-ը:





























