Ոստիկանության Էրեբունու բաժնի  ծառայողները, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 33 հասցեի մոտից, օգոստոսի 18-ին, ժամը 19.30-ին,  գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը խոստովանել է, որ 2012 թ. նոյեմբերին Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 31 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի  տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել է գազի բալոնը, իսկ նույն թվականի դեկտեմբերին` Զավարյան փողոցի թիվ 35 հասցեի մոտ կայանված «Սամանդ»  մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահից` «Քենվուդ» տեսակի կապի սարքավորում:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: