Ոստիկանության Արաբկիրի բաժնում օգոստոսի 19-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության մի ծառայողից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքում գողեր են բռնել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ին, 1973 թ. ծնված Պավել  Վ.-ն եւ 1978 թ. ծնված Մուշեղ Հ.-ն, գողություն կատարելու նպատակով, լինգով փորձել են բացել Ն. Զարյան փողոցի 17 շենքի թիվ 1 հասցեում գործող   խանութի դուռը, սակայն բռնվել են ոստիկանություն ահազանգած ոստիկանի կողմից:

Պավել  Վ.-ն եւ   Մուշեղ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: