«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38 հասցեի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, իր «Մերսեդես E-500» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1982 թ. ծնված Էդգար Հ.-ին:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե նրա մոտ, խուզարկությամբ, հագի սպորտային համազգեստի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենային պարկի մեջ լցված սպիտակադեղնավուն փոշենման զանգված` ընդհանուր 39.3 գ, վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային 4 պարկ, որոնց մեջ լցված էր կանաչավուն գույնի յուրահատուկ հոտով չորացված բույսերի 7.5 գ զանգված, իսկ ավտոմեքենայի զննությամբ, սրահի առջեւի նստատեղերի արանքում գտնվող պահեստատուփի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենային 3 պարկ, որոնց մեջ լցված էր կանաչավուն գույնի յուրահատուկ հոտով չորացված բույսերի զանգված` 5.8 գ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն




























