Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում վարույթ է ընդունվել եւ քննվում է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի մի շարք պատասխանատու աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործը հարուցվել է ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացի Արման Վահանի Դավթյանի եւ մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու եւ վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:




























