Ոստիկանները կալանավորել են ռուս հայտնի գիտնական Վլադիմիր Կադիշեւսկու մերձմոսկովյան տուն ներխուժած հանցագործին: Գողը  Ռուսաստանի Ռոստովի մարզի 27-ամյա բնակիչ է եղել: Օգոստոսի 20-ին նրան տարել են դատարան:  

Նիստի նախօրեին Վոլոչայեւին բերել էին տեղի գերեզմանատուն, որտեղ նա թաքցրել էր գողոնով պայուսակը: Աշխարհահռչակ ֆիզիկոս-միջուկաբանի պարգեւները եւ փողերը կասկածյալը ծածկել էր աղբակույտով` գերեզմաններից մեկի հարեւանությամբ:

Հիշեցնենք, որ կողոպուտը կատարվել էր Դուբնայում` օգոստոսի 16-ին: Կադիշեւսկին փորձել էր պաշտպանվել կողոպտչից արդուկով, սակայն վերջինս հաղթել էր տարեց մարդուն եւ կապել  իր իսկ փողկապով:

Հայտնի ֆիզիկոսը գողից պաշտպանվել է արդուկով  http://news.am/arm/news/167236.html

Չարագործը գողացել էր 2 միլիոն ռուբլի: Հարձակումից հետո ակադեմիկոսը հայտնվել  էր հիվանդանոցում:

Ըստ Վոլոչայեւի խոստովանության` ինքը միանգամից չի կարողացել որոշել` ինչպես  է ծախսելու փողերը, հաղորդում է ՆՏՎ-ն: Նա ասել է, որ հանցագործության պահին սաստիկ հարբած է եղել: Ակադեմիոկսի տան վրա հարձակման համար երիտասարդին կարող է սպառնալ մինչեւ 12 տարվա ազատազրկում գաղութում: