Մոսկվայի հարավում գտնվող եւ հայի պատկանող «Ընկերների մոտ» սրճարանում տեղի ունեցած հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել, հաղոդրվում է Մոսկվայի հարցերով ՆԳՆ ԳՎ կայքում: Գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով:
Ոստիկանական բաժանմունքում է գտնվում ավելի քան 46 մարդ, որոնց կասկածում են հարձակմանը մասնակցելու մեջ: 9 խուզարկություն է իրականացվել, առգրավվել են կեղծ փաստաթղթեր, բջջայիններ եւ մահակ:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 17-ի գիշերըտ: Անհայտ անձնինք հարձակվել էին սրճարանի վրա, կոտրել ապակիներն ու ծեծի ենթարկել սրճարանի աշխատակցին: Դրանից հետո նրանք փախուստի էին դիմել:
Մոսկվայում կռվել են «Ասիան եւ Կովկասը». Կրակոցներ են հնչել
Սկզբում հաղորդվում էր, որ հրաձգությունը դաղստանցիներն են սկսել, սակայն ավելի ուշ ավելի մանրամասն տվյալներ են ստացվել: Պարզվել է՝ զենքոից օգտվել են Տաջիկստանի քաղաքացիները, իսկ ավիրված սրճարանը պատկանում է հայ Գեւորգ Իսրայելյանին: Հարձակման ժամանակ տերը չի տուժել: Վիրավորվել է մի այն ադմինիստրատորը:





























