2013-2014թթ.  ընթացքում Հայաստանը աշխատանքներ կանցկացնի բնապահպանական օրենսդրությունը ԵՄ հրահանգներին համապատասխանեցնելու ուղղությամբ: ԵՄ համապատասխան նպատակային ծրագիրը գործում է 6 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելոռուսում եւ Մոլդովայում: Ազգային ծրագրերի շրջանակներում մշակվում են արդյունաբերական արտանետումների կարգավորման սկզբունքներ՝ հասանելի  լավագույն տեխնոլոգիաների(ՀԼՏ) հիման վրա:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ազային փորձնական ծրագրի համակարգող, բնապահպանական ճարտարագիտության մասնագետ Վռամ Թեւոսյանը:

Առաջին փուլում ծրագրի մասնագետները աշխատել են թիրախային գործարաններում: Դրանց թվում են երկու ՋԷԿ՝ Երեւան ՋԷԿ-ը եւ Հազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, երկու ցեմենտի գործարաններ՝ Հրազդանի եւ Արարատի, եւ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը:

Այս երեք ոլորտներում (խոշոր ՋԷԿ-երի շահագործում, պղնձի ձուլում, ցեմենտի արտադրություն) նախատեսվում է տեղադրել ՀԼՏ-ի եվրոպական տեղեկատու փաստաթղթերը (Best Available Techniques Reference կամ BREF):

«Այս գործարաններում մենք որոշում ենք արտանետումների որոշակի ցուցանիշները ՀԼՏ-ի հիման վրա՝ բոլոր արտադրական մասերի համար: Դրա հիման վրա մենք կներկայացնենք ճյուղերի համար նորմատիվների ծրագրեր՝ ջերմաէներգետիկա, ցեմենտի արտադրություն եւ պղնձի ձուլում»,- պարզաբանել է Վ. Թեւոսյանը: Արտանետումների վերհսկողության չափորոշիչների համար կառաջարկվի երկրի ու ոլորտի համար ամենաարդյունավետ տեխնոլոգիան: Համապատասխան առաջարկությունները կներկայացվեն օգոսոտոսի վերջում: Այնուհետեւ սեպտեմբերին ձեռնարկությունների ու պետական կազմակերպությունների համար կանցկացվեն սեմինարներ: Այնուհետեւ եվրոպական MHW կազմակերպության կողմից նախապատրաստված եզրափակումը կներկայացվի Հայաստանի Բնապահպանության նախարարության քննարկամնը: Այս ամենից հետո դեկտեմբերի վերջում պետք է ներկայացվեն օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները:

Այս փաստաթղթերը կլրացնեն նաեւ արդյունաբերական նախագծերի՝ շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցության գնահատականների(ՇՄԱԳ) նորմատիվ բազայի կազմակերպումը: Այս պահին ՇՄԱԳ վերաբերյալ օրենքում հաշվարկվում են միան պահանջվող բաժիններ, սակայն մանրամասն չի խոսվում, այդ թվում նաեւ յուրաքանչյուր արտադրական ճյուղի արտանետումների մասին: BREF տեղայնացումը կօգնի լուծել այդ խնդիրը:

Հայաստանում ընդհանուր առմամբ վերոհիշյալ ոլորտներում նախատեսվում է տեղայնացնել 3 BREF: